ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Հաղթանակի զորահանդեսին անդամ պետությունների զինծառայողների մասնակցությունը
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինծառայողների մասնակցությունը խոսում է այդ երկրների միասնության մասին։ ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի շքահանդեսային ստորաբաժանումների մասնակցությունը Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսին խորհրդանշում է կազմակերպության անդամ պետությունների միասնությունը, նպաստում է ռազմական եղբայրության ոգու պահպանմանը և կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների պատրաստակամությանը՝ իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար»,- նշել է նա։
Սերդյուկովը ընդգծել է նաև ժողովուրդների միասնությունը, որի շնորհիվ նացիզմը պարտվեց։ «Հաղթանակը ձեռք բերվեց մեր երկրների ժողովուրդների միասնության, անկոտրում դիմադրության և հերոսական անձնազոհության շնորհիվ, որոնք վճռորոշ ներդրում ունեցան նացիզմի պարտության մեջ», - ասել է նա։
Ըստ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինվորական զորամասերի սպաները, սերժանտները և զինվորները միասնական շարքով երթով անցել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր հրապարակով՝ ռուսական զորահանդեսի ստորաբաժանումների հետ միասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.