Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը ավելի քան 15 օր հացադուլ է արել
2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, որովհետև երկու ամսից ավելի նրան չէր թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։
«Վիգեն Էուլջեքջյանը, որը 2020 թվականից Ադրբեջանում պահվում է որպես հայ ռազմագերի, լուռ, բայց խորապես ցավոտ բողոքի ակցիա է անցկացնում հացադուլի միջոցով, որը շարունակվում է արդեն ավելի քան 15 օր։ Նրա պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»,- նշված է նամակում։
Հիշեցնում են, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է` պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Սակայն այս իրավունքը ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք` կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի և սիրելիների հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից սկսած՝ Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապից։ Նրանց ընտանիքները որևէ տեղեկություն չունեն սիրելիների մասին՝ որտեղ են, ինչ պայմաններում են պահվում, ինչպես են, նույնիսկ ողջ են արդյոք։
«Հաղորդակցությունից բացի, ձերբակալված անձինք իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են՝ ստիպված լինելով օգնություն ուղարկել և չիմանալ, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը»,- նշված է նամակում։
Կառույցը Կարմիր խաչին կոչ է անում գործադրելու դիվանագիտական և մարդասիրական բոլոր հնարավոր գործիքները՝ վերականգնելու հասանելիությունն Ադրբեջանում։ Շեշտվում է՝ հաղորդակցվելու իրավունքի ապահովումը ոչ թե առավելության տրամադրում է, այլ բարոյական և օրինական պարտավորություն։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ավելի քան 15 օր հացադուլից հետո Վիգենին թույլ են տվել 3-րոպեանոց հեռախոսազրույց ունենալ կնոջ՝ Լինդայի հետ։
Հիշեցնենք` մի քանի տարի առաջ Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն էր ստացել. 2019 թվականին նա սկզբում տեղափոխվել էր Երևան, այնուհետև` Շուշի։ 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 10:14
ВС Азербайджана обстреляли накануне вечером село Хнацах Сюникской области Армении, в результате чего была повреждена крыша жилого дома. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-05-10 10:05
Европа наказала нас, обманула и сказала, что не допустит, чтобы армяне покинули Карабах, но никакой реальной помощи она не оказала. Об этом в эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-05-10 06:30
Индийское туристическое агентство «Cox & Kings» объявило о решении приостановить продажи всех туристических пакетов в Азербайджан, Узбекистан и Турцию в свете текущей геополитической обстановки и в соответствии с более широкими настроениями в стране. Об этом сообщает Hindustan Times.
-
2025-05-10 06:26
На начальном этапе Великой Отечественной войны около половины всех посевных площадей, включая 38% зерновых и почти 90% сахарной свеклы, оказалось под немецко-фашистской оккупацией, пишет Агроэкспорт.