ՇՈՒՇԻՆ ԻՍԼԱՄԱՑՎՈՒՄ Է
«Իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո ոչնչացվել էր Հայոց ցեղասպանությանը, Արցախյան Ազատամարտին և Հայրենական պատերազմին նվիրված Շուշիի հուշահամալիրը»,-նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։ Միությունը մայիսի 9-ի առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Անկախության տարիներին Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներից էր մայիսի 9-ի առավոտյան կազմակերպվող քայլերթը, որը նվիրված էր նաև Հայրենական Մեծ պատերազմին։ Այն մեկնարկում էր Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակից և շարժվում դեպի Եղբայրական գերեզմանոց, այնուհետև դեպի Շուշիի՝ լեգենդար Տանկ-հուշարձան և ապա դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթող։
2020 թվականի պատերզմից 5 տարի անց Ադրբեջանի կողմից հետևողականորեն ոչնչացված է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթական երթի ողջ ճանապարհային ուղին։
Երթի սկիզբը համարվող Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը Իլհամ Ալիևի կողմից 2024 թվականի մարտ ամսին վերանվանվեց «Խանքենդիի Հաղթանակի» հրապարակ՝ վնասելով սերունդների մշակութային իրավունքները։ Բացի դա, պատերազմից անմիջապես հետո վանդալիզմի ենթարկվեց և ոչնչացվեց Հայաստանի և Արցախի ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, իսկ վերջերս պղծվեց և ավերվեց նաև Եղբայրական գերեզմանատունը։
Ոչնչացված է նաև Արցախի ազատագրական պայքարի խորհրդանիշ համարվող, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված Տանկ-հուշարձանը․ հենց այն առաջին մեքենան, որ ազատագրված բերդաքաղաք մտավ 1992 թ․ մայիսի 8-ին։
Բացի այդ իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո ոչնչացվել էր Հայոց ցեղասպանությանը, Արցախյան Ազատամարտին և Հայրենական պատերազմին նվիրված Շուշիի հուշահամալիրը։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության հետևողական քաղաքականության նկատմամբ և խստորեն դատապարտում Շուշիի պատմական լանդշաֆտի հետևողական ոչնչացումը, հայկական հուշահամալիրների տարածքում մզկիթների կառուցումը, քաղաքի իսլամացումը, բռնի տեղահանված հայ բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները՝ այդ թվում կրթության, մշակութային ժառանգության հասանելիության և մարդկային արժանապատվության իրավունքների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 05:49
Уровень жизни в Армении выше, чем в Азербайджане, но ниже, чем в Грузии, следует из рейтинга издания The Economist, куда вошли 193 страны мира.
-
2025-05-10 05:43
Бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян обвинил власти в систематическом саботаже развития оборонно-промышленного комплекса. Свое заявление он сделал на аллее памяти «Ераблур» в день Тройного праздника, выступая перед журналистами.
-
2025-05-09 19:48
Правительство Индии заявило, что Пакистан использовал беспилотники турецкого производства для проведения разведывательных операций над территорией Индии. Об этом сообщает издание The Economic Times.
-
2025-05-09 19:43
Началось серьезное давление, увольняют с работы моих товарищей по команде, родственников, друзей. Об этом заявил в видеоматериале, распространенном на своей странице в Facebook оппозиционный депутат, экс-кандидат в мэры Гюмри Мартун Григорян.