Последние новости

Ավետիք ՔԵՐՈԲՅԱՆ․ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԻՆԳ ՏԱՐԻ Է ԹԵՐԱԿԱՏԱՐՎՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, ավելի շուտ անգործության։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանդթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ նախագահ Ավետիք Քերոբյանը։

 

«Քանդող գործողությունների, որովհետև այն, ինչ այսօրվա կառավարությունը հայտարարել է իր ռազմավարություններով, իր ծրագրերով, ուղղակի բացահայտ կերպով չեն իրականացնում, մի բան էլ դրանով պարզենում են իրենց կատարողականի ելույթների ժամանակ։

Ռազմարդյունաբերության ոլորտում լիազոր մարմինները իրենց լիազորությունները ուղղակի կերպով խախտել են, իրենց պարտականություններից հրաժարվել են, կենտրոնացած են մի քանի, այսպես ասած, PR գործողությունների վրա։ Հասարակ բան ասեմ, ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն հինգ տարի է թերակատարվում է, թերակատարվում է ահռելի տոկոսով։ ասենք ոչ թե 10-20% -ով, այլ 70-80% -ով։

Մենք պետք է ուժի գործոն դառնանք, որպեսզի մեզնից խլած հաղթանակները, որ մայիսի 9–ին նշում ենք, մհետ բերենք։

Ոլորտի զարգացման համար ուղիղ պատասխանատու կա, դա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է և ռազմարդյունաբերության կոմիտեն, որոնք բյուջեով նախատեսված տասնյակ միլիոնավոր դոլարներից ծախսում են 10-20%–ը։ Դա ուղիղ պարտականությունը, ոչ թե հայեցողական է։

2024 թվականի սեպտեմբերին ռազմարդյունաբերության զարգացման բյուջեից հանել կեսը և ուղղել պարեկների աշխատավարձերին կամ չգիտեմ և այլ տարատեսակ երկրորդային ծախսերին, դա կարծում եմ՝ ուղիղ հանցագործություն է երկրի նկատմամբ»,–ասաց նա։

Ավետիք Քերոբյանը վստահեցրեց, որ չի կարող լինել խաղաղություն, եթե դու ուժի գործոն չես. «Խաղաղությունը ուժերի ուժերի բալանսով է կազմվում և կազմակերպվում։ Չլինի ուժերի բալանս, չլինի ուժ մեր կողմից, չի լինի խաղաղություն։ Մենք պետք է լինենք դիմացի այն ուժը, որի վրա կվախենան կրակել։ Այս իշխանությամբ դա հնարավոր չէ, այս իշխանությունը մեզ թուլությունն է ապահովում, ոչ թե ուժը»։

Նա ընդգծեց, որ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ եղած ժամանակ ականատես է եղել բյուրոկրատական ու քաղաքական խոչընդոտների. «Ականատես եմ եղել, թե ինչպես կառավարության նիստերի դահլիճում մի բան ասում, մի ուրիշ բան անում։ Ականատես եմ եղել, թե ինչպես այն ժամանակվա գլխավոր շտաբի պետը հայտարարում էր, թե ինչ պետք է առնենք, բայց պատերազմի ժամանակ, որտեղ ես առաջնագծում մարդիկ են եղել, հրաձիգ եմ ծառայել 2020 թվականի պատերազմի ժամանակ, տեսել եմ այն միջոցների բացակայությունը։ Անձամբ ականատես եմ եղել բարձր մակարդակի ստախոսության ու հանցագործության»։

Հարցին՝ այդ մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացրե՞լ է, Քերոբյանը պատասխանեց. «Հարցաքննվել եմ պատերազմից հետո, հատուկ քննչական ծառայությունում և ինչ պետք էր՝ ասել եմ այդ մասին։ Իմ նկատմամբ երկու քրեական գործ կա հարուցած. մեկը ազգային անվտանգության ծառայությունից, մեկը՝ հակակոռուպցիոն կոմիտեից»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ