Կրեմլում պատասխանել են Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին Արևմուտքի պահանջին
Ուկրաինան պատրաստ չէ անհապաղ բանակցությունների, ABC News-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայում 30-օրյա հրադադարի պահանջի մասին հարցին։
«Զինադադարին աջակցել է նախագահ Պուտինը, բայց նա մի քանի հարց է տվել։ Նա ասել է, որ այժմ որոշակի դինամիկա կա։ Ռուսական զորքերը բավական վստահ առաջ են գնում։ Իսկ եթե մենք խոսում ենք հրադադարի մասին, ի՞նչ եք անելու այն սպառազինությունների հետ, որոնք ամեն օր ստացվում են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, եթե Կիև զենքի մատակարարումները չդադարեն, ապա 30-օրյա հրադադարի շրջանը ձեռնռու կլինի Ուկրաինային։
«Ուկրաինան կշարունակի ամբողջական մոբիլիզացիան՝ նոր զորքեր մտցնելով առաջնագիծ: Ուկրաինան կօգտագործի այդ ժամանակահատվածը նոր զինվորականներ պատրաստելու և իր ակտիվ զինծառայողներին հանգիստ տալու համար: Ուրեմն ինչու՞ պետք է Ուկրաինային նման առավելություն տանք:
Նախագահ Պուտինը հնարավոր ամեն բան անում է խնդրի լուծման համար, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար։
Բայց, չունենալով խաղաղ և դիվանագիտական միջոցներ, ի վերջո մենք ստիպված ենք լինելու շարունակել ռազմական գործողությունը։ Բայց մենք հուսով ենք, որ ԱՄՆ, նախագահ Թրամփի միջնորդությունը կօգնեն մեզ մի փոքր ավելի ճկունություն, մի քիչ ավելի շատ քաղաքական կամք և իմաստություն հաղորդել Կիևի ռեժիմին»,- ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.