Լանդաու. ԱՄՆ-ն հստակեցրել է, որ մեր նպատակը խաղաղությունն է, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև
Ես պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին անդադար հեռախոսազրույցներ ունեցել Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր էսկալացիան կանխելու համար։ Այս մասին X սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։
«Նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակ հասկացրել են բոլորիս, որոնք աշխատում են իրենց վարչակազմում, որ մեր նպատակն է նպաստել ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ հաստատմանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև։
Որպես դիվանագետներ, և, անկեղծ ասած, որպես մարդիկ, մենք կոչված ենք կանխելու կամ դադարեցնելու ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ։ Մենք հպարտ ենք, որ մեր թիմն այսօր կարողացավ կատարել այս խոստումը, և երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը այն բանի համար, որ նրանք ընտրեցին խոհեմությունն և զսպվածությունը»,- նշել է Լանդաուն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.