Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություն. ՀՀ ՆԳՆ-ն` լրագրող Աղեկյանի դեպքի մասին
ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքում է տեղեկությունը, թե Գյումրիում ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ։ Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 1 ամսով կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, Գյումրու դպրոցի անձնակազմի և աշակերտների հասցեին, ինչպես նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի և դատավարության մասնակցի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել` խոչընդոտվելով հիշյալ կազմակերպությունների բնականոն աշխատանքը: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Լիլիթ Աղեկյանին տղամարդ ոստիկանը խոշտանգել է, նրա նկատմամբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերել` հանձնարարելով ոստիկանության շենքում նրան մերկացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն։
«Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ, հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել»,– գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակը։
Նրա խոսքով` արդեն ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը, հրավիրվել է շտապօգնության խումբ` ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը, առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ–ում։
Սարգսյանը կոչ է անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները։
Նշենք, որ լրագրողի կալանավորմանն անդրադարձել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը` նշելով, որ միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 14:26
Категорически не согласен с распространенным мнением, что массовые репрессии Пашиняна и мифы о заговоре против него связаны с предстоящими парламентскими выборами.
-
2025-06-26 13:14
Правительство Армении приняло решение отложить обязательный отпуск психотропных препаратов по электронным рецептам до 1 сентября. Соответствующее постановление было утверждено на заседании кабмина в четверг.
-
2025-06-26 13:12
Премьер Армении Никол Пашинян предложил наградить служащих правоохранительных ведомств (СНБ, прокуратуры, Следственного комитета, полиции), которые помогли предотвратить государственный переворот. Об этом премьер заявил на заседании правительства в четверг.
-
2025-06-26 13:09
Власти Азербайджана провели показательное военное шествие в оккупированной столице Нагорного Карабаха – Степанакерте.