ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
«Ես ուզում եմ հասկանալ, թե մինչև այսօր, այսքան տարիներ անց ինչու որևէ անձ ԱՆԻՖ-ի գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ»,-խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա հարցրեց, թե այդ գործի շրջանակներում արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ հիմնադրամը գտնվում է կառավարության ներքո, հետևաբար կառավարության ղեկավարն է, որ պետք է պատասխան տա այդ գումարների փոշիացման համար։
Գրիգորյանը նաև հարցրեց, թե ՔԿ-ն ինչու է երկակի ստանդարտ կիրառում և Մարդուն խմբակային ծեծի ենթարկած վարչական շրջանի ղեկավարին չե ձերբակալում իսկ վիրավորանքի համար Լիլիթ Աղեկյանին և ակտիվիստ Սամվել Վարդանյանին կալանավորում են։
Արթուր Պողոսյանը հայտարարեց, թե ծեծը ոչ մեծ ծանրության հանցագործությունն է, դրա համար էլ չեն կալանավորել Նոր Նորք վարչական շրջանի դեկավարին։
ՔԿ ղեկավարը շրջանցեց և չպատասխանեց ԱՆԻՖ-ի՝ Նիկոլ փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.