Նոր Հռոմի պապը պատրաստվում է Թուրքիա այցելել
Հռոմի նորընտիր Լևոն XIV պապը պատրաստվում է այցելել Թուրքիա։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կատարելու է նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի մտադրությունը՝ այցելելու հինավուրց Նիկեա, որն այժմ ժամանակակից Թուրքիայի Իզնիկ քաղաքն է, մասնակցելու Նիկեայի Առաջին ժողովի 1700-ամյակին, գրում է ANSA-ն։
Եթե այցը տեղի ունենա, դա կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի համար հնարավորություն կլինի հանդիպելու Արևելյան ուղղափառ եկեղեցու առաջնորդի՝ Բարդուղիմեոս պատրիարքի հետ։
Հիշեցնենք, որ հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը հայտարարել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 26-ին կայցելի Թուրքիա՝ քրիստոնեական եկեղեցու առաջին խորհրդի 1700-ամյակին։
Նոր Հռոմի պապը՝ 69-ամյա Ռոբերտ Պրևոն, որն ընտրել է Լևոն (Լեո) XIV անունը, դարձել է Միացյալ Նահանգներից (և ընդհանրապես Հյուսիսային Ամերիկայից) առաջին պապը։
Factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.