Կատարի թագավորական ընտանիքը պատրաստվում է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կատարի թագավորական ընտանիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրելու է մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ Boeing 747-8 ինքնաթիռ, որն անվանում են «թռչող պալատ»։ Թրամփը կկարողանա օգտագործել այն մինչև իր պաշտոնը լքելը, այդ ժամանակ ինքնաթիռը կուղևորվի նախագահական ֆոնդ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով գործարքին ծանոթ աղբյուրներին։
Սպիտակ տունը և Արդարադատության նախարարությունը որոշել են, որ նվերը կաշառք չէ, քանի որ այն չի ուղեկցվում որևէ պաշտոնական ակտով։ Գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի խոսքով՝ Սահմանադրության (օտարերկրյա նվերների մասին կանոն) խախտում չկա, քանի որ ինքնաթիռը փոխանցվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերին, այնուհետև նախագահական ֆոնդի հիմնադրամին, այլ ոչ թե մասնավոր անձի։
Axios պորտալն էլ հայտնում է, որ դեմոկրատ կոնգրեսական Ռիչի Տորեսը կոչ է արել հետաքննել «օտար կառավարության կողմից երբևէ նախագահին տրված ամենաթանկ նվերը»:
Թրամփը գործարքն անվանել է «շատ հրապարակային և թափանցիկ»։
«Այն փաստը, որ Պաշտպանության նախարարությանը անվճար տրվում է Boeing 747՝ ժամանակավորապես փոխարինելու 40-ամյա Air Force One-ը, շատ հրապարակային և թափանցիկ գործարքով այնքան է անհանգստացնում անազնիվ դեմոկրատներին, որ նրանք պնդում են, թե ինքնաթիռի համար մենք բարձր գին ենք վճարել»,- գրել է Թրամփը սոցցանցերում։
ArmTimes.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.