Արման ԱԲՈՎՅԱՆ․ ՆՊԱՏԱԿԸ ՊԱՐԶ Է՝ ԹՔԵԼ 300 000 ԶՈՀՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրայինի եթերում, ըստ էության, ասվեց, թե գոյություն է ունեցել «Հիտլերյան Հայաստանի» նախագիծ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության եթերում Հայրենական մեծ պատերազմի մասին Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարություններին:
«Սա լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը մենք տեսանք Ուկրաինայում և Մոլդովայում, այսինքն՝ այն սրբությունները, որոնք մենք ունեինք, աղավաղվում են: Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության հարցը, հայոց եկեղեցին. հիմա հերթը հասել է Հայրենական մեծ պատերազմին»,- նշեց Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ նպատակը պարզ է՝ մի կողմից աղավաղել, մյուս կողմից էլ՝ խլել մեզնից այդ հաղթանակը, ստորացնել, թքել 300 000 զոհված հայերի գերեզմանին:
«Կա նաև այս ամենի երկրորդ երանգը: Դրանով, ըստ էության, տրվում է խաղաքարտ մեր թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, որոնք անպայման կօգտվեն դրանից և միջազգային բոլոր հարթակներում կբղավեն, որ Հայաստանում նացիզմի ռեաբիլիտացիա է, այսինքն՝ «պասերով» խաղ է»,-հավելեց Արման Աբովյանը: