ԱՄՆ-ում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում հայկական ժառանգության ոչնչացման մասին
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF) հունիսի 5-ին վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկվի նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը, նշվել է USCIRF-ի հայտարարությունում։
«Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները... ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում:
Նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները շարունակում են տագնապալի մնալ։
«Երկրի կրոնական օրենքը պարտադրում է գրանցման ծանր պահանջներ կրոնական համայնքների համար, որպեսզի նրանք կարողանան օրինական կերպով զբաղվել կրոնական գործունեությամբ: Վերջին տարիներին, Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել է ռեկորդային թվով շիա մահմեդականներ կրոնական մոտիվներով: Բանտարկյալներից շատերը իրավապահներին մեղադրում են ֆիզիկական բռնության և վատ վերաբերմունքի այլ ձևերի մեջ»,- նշվել է USCIRF-ի զեկույցում։
«Փետրվարին USCIRF-ն այցելել է Ադրբեջան՝ երկրում կրոնական ազատության վիճակն ուսումնասիրելու և կրոնական համայնքի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և պետական պաշտոնյաների հետ հանդիպելու համար: 2025թ. իր տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է ԱՄՆ պետդեպարտամենտին Ադրբեջանը ներառել Հատուկ դիտորդական ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար»,- նշվել է հայտարարությունում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.