ԱՄՆ դեսպանատանը մայիսի 18-ից կդադարի գործել հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։
«Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.
- հարցազրույցի օր ամրագրել,
- սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
- հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,
- հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։
Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:
Կարևոր
Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։
Ցանկանու՞մ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա։
Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։
Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։
Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»,–ասված է հայտրարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 18:46
В ночь на 25 июня в городе Эчмиадзин были слышны выстрелы. По имеющейся информации, стрелявшим оказался внук покойного генерала и бывшего депутата Манвела Григоряна. Пистолет, из которого были произведены выстрелы, зарегистрирован на его имя.
-
2025-06-25 18:44
Россия надеется, что между Ереваном и Баку не произойдет новой эскалации, Армения и Азербайджан уже очень близки к подписанию мирного договора. Об этом на брифинге заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-25 18:37
Лидеру движения "Священная борьба" Баграту Галстаняну и еще 13 задержанным предъявлены обвинения, по которым предусмотрено от 12 до 15 лет лишения свободы. Об этом заявил его адвокат Ованнес Худоян в беседе с журналистами.
-
2025-06-25 18:34
В Армении беспрецедентно вырос масштаб преследований, арестов и репрессий в отношении политических деятелей, предпринимателей, духовенства и вообще всех, кто открыто говорит о беззакониях и провалах, происходящих в стране. Об этом отмечается в заявлении национального гражданского объединения «Аайкве».