Հայաստանը և Միացյալ Թագավորությունը պաշտպանության հարցերով կցորդներ կնշանակեն 2 երկրներում
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը նոր թափ կհաղորդեն համագործակցությանը՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ նման որոշում են կայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդը:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Բեռլինում նա այսօր մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.
-
2025-06-25 12:16
В Армении продолжаются масштабные обыски и задержания оппозиционных активистов.