71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, և կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։
Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից և անցնելու զինվորական ծառայության ստորև նշված եղանակներով.
«1) 24 ամիս ժամկետով
2) 12 ամիս ժամկետով և 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով
3) 6 ամիս ժամկետով և 5 մլն դրամ պետբյուջե վճարելով
4) 1 ամիս ժամկետով և 8 մլն դրամ պետբյուջե վճարելով
5) Զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ, վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը՝
««Զինվորական ծառայության մասին և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների համաձայն՝ 67 քաղաքացի, ՀՀ պետական բյուջե վճարելով 2.5 մլն դրամ, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն՝ 71 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 15 մլն դրամ, որից 63 քաղաքացին՝ 27 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած, 8-ը՝ սահմանված ժամկետում զինվորական հաշվառման չկանգնած։
Մինչև սույն թվականի մայիսի 5-ը ՀՀ 2 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 2,5 մլն դրամ և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 12 ամիս ժամկետով։
24 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 8 մլն դրամ և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 1 ամիս ժամկետով»,- նշեցին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Այս տեմպերով հայկական բանակը դառնում է «աղքատների» բանակ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 11:54
Крайняя необходимость вызвала к жизни такую махровую подделку, как опубликованный вчера в провластных СМИ (а затем и лично Пашиняном) план переворота, якобы составленный на армянском языке (!) агентами Кремля в лице Католикоса (!!), Самвела Карапетяна (!!!), РЖД и Газпрома (!!!!), а также примкнувшей к ним армянской оппозиции, пишет Телеграм-канал «Товарищ генерал».
-
2025-06-25 11:12
Депутат от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян охарактеризовал обыски в доме архиепископа Баграта Галстаняна, лидера движения "Священная борьба", как проявление политических репрессий.
-
2025-06-25 11:07
В настоящее время незаконные обыски проводятся в квартирах члена Верховного органа АРФ Дашнакцутюн Игоря Саркисяна, члена комитета АРФД в Абовяне Вардана Авакяна, члена комитета АРФД в Раздане Арташеса Унаняна и члена комитета АРФД в Ноемберяне Вараздата Амиракяна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в Верховном органе АРФД Армении.
-
2025-06-25 11:06
Представитель президента США Дональда Трампа на Ближнем Востоке Стив Уиткофф в интервью телеканалу Fox News заявил во вторник, что переговоры между Соединенными Штатами и Ираном были «многообещающими» и что Вашингтон надеется на долгосрочное мирное соглашение.