Սեյրան Օհանյանի որդու գործը դատարանում է․ մեղադրանքը՝ Լելե-թեփեի օպերացիայի ձախողումն է
Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի նկատմանբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունքի համար։ Խոսքը վերաբերում է 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերի Լելե-թեփե կոչվող բարձունքի օպերացիայի ձախողմանը։ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունն օրերս ռեպորտաժ էր պատրաստել Լելե-թեփեի օպերացիայի ձախողման մասին՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի գործը դատարանում է, ուստի պարզ է, որ դատախազության նշած Ա․Օ-ն Արթուր Օհանյանն է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Օհանյանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին ՊԲ հրամանատարի կողմից ստացել է կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, սակայն հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ նա չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները։
Ըստ դատախազության՝ Ա.Օ.-ի կողմից մարտական գործողությունների վարման կարգը ճիշտ չկատարելու, վատ ղեկավարման և մի շարք այլ պատճառներով նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները ելման շրջան են հասել և դեպի խնդրի կատարման վայր շարժվել ինչպես նախանշված ժամի խախտմամբ, այնպես էլ ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ՝ ձախողելով տրված մարտական առաջադրանքը:
Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ.Ա.-ն, պետք է ենթակա գումարտակի անձնակազմով մասնակցեր նշված գործողությանը, սակայն, առկա զենք -զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով, մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու դիտավորությամբ, հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքի կատարումը:
«Գ.Ա.-ն գումարտակի անձնակազմին հանձնարարել է շեղվել նախանշված ճանապարհից, մերժել է վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու առաջարկները, որից հետո, առանց ավագ պետի թույլտվության, գումարտակի ամբողջ անձնակազմին հրամայել է շրջադարձ կատարել և վերադառնալ՝ չշարունակելով հակահարձակումը»,- տեղեկացնում են դատախազությունից։
Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ.Մ.-ն ևս ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված է եղել այս գործողության մեջ։
Գ.Մ.-ն սակայն տանկով կողաշրջվել է հակատանկային խանդակի մեջ, ապա անվնաս դուրս գալով տանկից՝ ենթակա անձնակազմին՝ մեխանիկ-վարորդին և նշանառու-օպերատորին, տեղափոխել է հարակից տարածքում տեղակայված հետևակի մոտ, իսկ ինքը, տանկի կողաշրջման առիթն օգտագործելով, հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ մնացել է տեղանքում, որևէ միջոց չի ձեռնարկել խափանված ղեկավարումը վերականգնելու և ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու համար։
Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Ա.Օ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը՝ ռազմական դրության ժամանակ), Գ.Ա.-ի և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ):
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.