ՔԿ․ Լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ 2 քրեական վարույթ նախաքննության փուլում է
Քննչական կոմիտեում լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ, այժմ նախաքննության փուլում է երկուսը, տեղեկացնում է ՔԿ-ն:
Ըստ կառույցի հաղորդագրության՝ երկու վարույթն էլ առնչվում են հետևյալ միջադեպին. Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 18-ի դատական նիստի ընթացքում և նիստից հետո անհարգալից վերաբերմունք էր դրսևորել նույն դատարանի դատավորի նկատմամբ՝ նրան վիրավորելով: Համաձայն ՔՊ-ի՝ գործողությունների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել և հրապարակվել էր լրագրողի սոցիալական կայքէջում:
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) (2 դրվագ) և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով):
Դատարանը, քննության առնելով նրան կալանավորելու միջնորդությունը, հաստատել է Աղեկյանի կողմից առերևույթ հանցանքներ կատարելու հիմնավոր կասկածը, ինչպես նաև գնահատելով ներկայացված քրեական վարույթի նյութերը՝ որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել:
Աղեկյանը ձերբակալվել էր մայիսի 9-ին: Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ ոստիկանները լրագրողին ձերբակալել են ուժ կիրառելով և ոստիկանություն տարել գիշերազգեստով ու հողաթափերով։ Լրագրողի փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրել էր, որ Աղեկյանն անազատության մեջ խոշտանգման հետևանքով մի քանի անգամ հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում։ Մայիսի 11-ին ՆԳՆ-ն արձագանքել էր Փոստանջյանի հայտարարություններին՝ հերքելով խոշտանգման մասին տեղեկությունը:
ՄԻՊ-ը լրագրողիի նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ պարզաբանումների համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն և ՆԳՆ:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.