Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները գործադուլ են անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զանգել ենք, ամեն ինչ արել ենք՝ մեկը չի բարեհաճում գալ։ Մի՞թե դառաք «ցարի բոգ», ինչպե՞ս կարելի է վեր կենալ, գալ, ասում են՝ 35 հոգով դուք վեր կացեք, եկեք։ Թատրոնը 100 աշխատակից ունի։
Ձեր արարքից երևում է, որ ձեզ պետք չեն լավ աշխատող մարդիկ։ Ձեզ պետք են մարդիկ, որ դուք ինչ ասեք, իրենք անեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողներին ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան. Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ով թատրոնի դերասանների հետ գործադուլ է անում՝ իրենց դժգոհությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, որով թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը հեռացվել է պաշտոնից, նշանակվել է տնօրենի պաշտոնակատար։
Իմ կարծիքով, իրենց պահանջներին մեր տնօրենը հակադրվել է։
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասան Արտաշես Շահվերդյանի խոսքով, այս քաղաքականության նպատակը երևի թե քաղաքականությունն է. «Ես ինչ իմանամ՝ ինչ ծրագրեր ունեն այս մարդիկ»։
ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն էլ ասաց. «Ինձ համար, իրոք, ամոթ երևույթ է այս ամենը, ինչ կատարվում է։ Ամոթ է այս մակարդակի մտածելը։ Ամաչում եմ, լուրջ ամաչում եմ, որ գործ ունենք ոչ գրագետ մարդկանց հետ, որոնք նույնիսկ չեն հասկանում՝ ինչ է թատրոնը, ինչպես կարելի է է հետը խոսել, վարվել։ Այդպես կոպիտ չի կարելի։ Ամոթ է»։
Նա նշեց, որ քաղաքային իշխանությունը չի լսում ժողովրդական արտիստի խոսքը, չի գալիս հանդիպման, քանի որ լսել չի կարողանում. «Նրանք աղմուկն են լսում, բայց խոսքը լսել, ընկալել, չեն կարողնանում, իրենց թվում է՝ բռնի ուժով կարելի է ամեն ինչի հասնել։ Բռնի ուժով հնարավոր չէ հասնել ոչ մի բանի։ Բռնի ուժը ստեղծում է հակադրություններ։ Պետք չէ այսպես վարվել, պետք է լսել մարդկանց, հասկանալ։ Այդ դեպքում շատ բան կփոխվի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.