ՆՈՐ ՀԵՐՈԴՈՏՈՍԸ
Արդեն խոսել ենք Արծրուն Հովհաննիսյանի «հանճարեղ գյուտի» մասին, ըստ որի՝ Հիտլերը ծրագրել էր Ստալինգրադի, իսկ հետո նաև Կովկասի գրավումից հետո երկու կողմից հարձակվել Թուրքիայի վրա, Բուլղարիայից և Հայաստանից: Ընդ որում ենթադրվում էր արդեն անկախ Հայաստանի հայկական զորամիավորումների մասնակցություն Հիտլերի կողմից։ Արդյունքում պետք է ստեղծվեր «միասնական, պատմական Հայաստան», բայց Ստալինգրադի ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այնտեղ գերմանացիների պարտությունը խանգարեց այդ մտադրությանը... Տխմարությունն այս, իհարկե, հազվագյուտ է, բայց, ավաղ, միակը չէ, որ բարբաջեց Արծրունը մայիսի 9-ին Պետրոսի եթերում։ Հիշատակենք նորահայտ պատմագետի մյուս «գյուտերը»։
ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ։ Այսինքն այնպես չի սկսվել, ինչպես տասնամյակներ շարունակ արձանագրված է համաշխարհային պատմագրության մեջ, 1939թ. սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումից, որից հետո Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային... Դրանք, ըստ Արծրունի, հեքիաթներ են. պատերազմը սանձազերծել են Գերմանիան և ԽՍՀՄ-ը:
Հաջորդը. Արծրունի պնդմամբ, ԽՍՀՄ Հիտլերի ներխուժման առաջին փուլում Խորհրդային Միությունը բազմապատիկ առավելություն է ունեցել ինչպես համակազմի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Սակայն գերմանական ռազմական մտքի բացառիկ որակը ապահովել է գերմանական զորքերի հաղթանակները։ Գերմանական ռազմական միտքն ամենից առաջադեմն էր մինչև 70-ական թվականներ, և ընդհանրապես, երբ խոսվում է ռազմական մտքի մասին, նկատի է առնվում հենց գերմանական ռազմական միտքը։ Սա էլ է Արծրունը՝ Պետրոսի ընկերը։
Անցնենք առաջ. Սովետը պատերազմը շահել է միայն կենդանի ուժի գերազանցության և ամերիկյան լենդ-լիզի՝ վարկային օգնության շնորհիվ. շաքարի, շինելներ կարելու գործվածքի, մսի պահածոյի, «Ստուդեբեկերների» և ինքնաթիռների: Իսկ T-34 տանկերը ահեղ զենք են դարձել միայն այն բանից հետո, երբ դրանց վրա ամերիկյան նմուշի հրանոթներ են տեղադրվել։
Ըստ Արծրունի՝ խորհրդային զորքերի բոլոր հայտնի գործողությունները երևելի չեն եղել. ո՛չ Մոսկվայի ճակատամարտը, ո՛չ Ստալինգրադը, ո՛չ Լենինգրադի շրջափակման ճեղքումը, ո՛չ Կուրսկի աղեղը, ո՛չ մարտը Դնեպրի համար։ Ամեն ինչ ոչինչ է գերմանական ռազմական մտքի համեմատ: Ըստ Արծրունի, խորհրդային հրամանատարության քիչ թե շատ ուշագրավ միակ գործողությունը, որի մասին ինքը երբեմն պատմում է իր ուսանողներին, Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» գործողությունն է եղել, բայց այդ ժամանակ Խորհրդային հրամանատարությունը իննապատիկ գերազանցություն է ունեցել կենդանի ուժի և տեխնիկայի քանակով: Այսինքն՝ կրկին ոչ մի երևելի բան։
Դե, և վերջապես, ըստ Արծրունի՝ պատերազմի արդյունքում շահել են միայն ամերիկացիները, Խորհրդային Միությունը ոչինչ չի ստացել։ Բացարձակապես ոչինչ, ասում է Արծրունը, չնկատելով ո՛չ ԽՍՀՄ ազդեցությունը Արևելյան Եվրոպայի երկրներում, ո՛չ Կալինինգրադը, ո՛չ Կուրիլյան կղզիները, ոչ Կարելիան. Այսքանը լոկ հանրահայտ-ակնհայտն է։ Խնդիրն այն է, որ այս մոլի գերմանասերը, Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի նորահայտ պատմագետ-մտածողն այսօր ղեկավարում է ռազմական ակադեմիան։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե երկիրը ղեկավարում է Էրդողանի ջատագով Փաշինյանը։
Հ.Գ. - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա. հողը նախապատրաստված է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:35
Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?
-
2025-06-17 09:29
Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.
-
2025-06-16 09:08
Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.
-
2025-06-14 09:55
Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.