Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն ազատվել է մաքսատուրքից
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 15-ից։ Այս մասին հայտնում է Ռուսական արտահանման կենտրոնը (ՌԵԿ)։
«Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես Ռուսաստանում արտադրված գրեթե բոլոր ապրանքները իրանական շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ կունենան։ Համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ներմուծման մաքսատուրքերի վերացումից բացի, համաձայնագրի կողմերը պայմանավորվել են չկիրառել ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումներ, ինչպես նաև պարզեցնել և արագացնել մաքսային ընթացակարգերը, հասկանալի և կանխատեսելի կանոններ սահմանել տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հակադեմպինգային միջոցառումների ոլորտում։
«Ազատ առևտրի ռեժիմի անցումը, Իրանի հետ թափանցիկ և կանխատեսելի առևտրային ռեժիմի ձևավորումը Ռուսաստանի և Իրանի միջև երկարաժամկետ, փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևոր քայլ է, որը տեղավորվում է մեր երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթի մեջ: 2019 թվականից ի վեր` Իրանի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի գործնական կիրառման պայմաններում, Իրանի հետ առևտուրը գրեթե կրկնապատկվել է: Բոլոր հիմքերը կան խոսելու առևտրի ծավալների հերթական կրկնապատկման և, որը պակաս կարևոր չէ` դրա դիվերսիֆիկացման հեռանկարների մասին», – ընդգծել է Ռուսական արտահանման կենտրոնի միջազգային համագործակցության և զարգացման գծով տնօրեն Անտոն Ցեցինովսկին:
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով խոշորագույն տնտեսական միավորումներից է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.