Միրոշնիկ․ Շանսեր կան, որ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցային խմբերը կկարողանան համաձայնության գալ
Շանսեր կան, որ Մոսկվայի և Կիևի բանակցային խմբերը կկարողանան Ուկրաինայում հակամարտության կարգավորման մեխանիզմ գտնել։ Այս մասին Բիշքեկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Նախ պետք է առաջին հատվածն անցնել, այն է՝ հասնել խաղաղության հասնելու համաձայնության, այսինքն՝ գտնել կարգավորման բուն մեխանիզմը։ Եվ երկու կողմից կազմված խմբերը կարող են դա անել։ Նրանք կարող են մոդել մշակել, որն ընդունելի կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար, նաև կընդունվի միջազգային հանրության կողմից։ Նման շանսեր կան»,-ասել է նա։
Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ ռուսական կողմն ամեն ինչ արել է Ստամբուլում բանակցությունները կազմակերպելու համար, սակայն Կիևի անկանխատեսելի պահվածքի համար պատասխանատու չէ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: Ռուսաստանի նախագահը չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրա կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.