Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել
Վաղարշապետի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Մայիսի 15-ին Դիանա Գասպարյանը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել՝ իրեն ընտանիքին ու երեխայի դաստիարակությանը նվիրելու համար։
«Ժողովուրդը» հիշեցնում է վերջերս Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու` Վաղարշապատի ավագանու անդամ Արամ Միրզոյանի անվան հետ կապված հերթական աղմկահարույց պատմությունը։ Նրան պատկանող գազալցակայանում կրակոց էր հնչել, մարդ էր սպանվել։
Թերթը նշում է, որ Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումներն անխուսափելի են։
«Աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն»,- գրում է թերթը։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Ըստ ԶԼմ-ների՝ իրավապահները սպանության գործով փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 25-ին կատարված սպանության գործով իրավապահները խուզարկություն են կատարել Դիանա Գասպարյանի տանը։
Մարտին հայտնի դարձավ նաև, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հավելենք, որ Դիանա Գասպարյանի ամուսինը Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նրանց ընտանիքը նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, դեռ 2023թ․լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.
-
2025-06-24 13:26
Премьер-министр Армении Никол Пашинян объявил о готовности "плана по огосударствлению" "Электрических сетей Армении" (ЭСА).
-
2025-06-24 13:23
Турецкие силовики задержали во вторник 158 военных, подозреваемых в связях с организацией ныне покойного проповедника Фетхуллаха Гюлена (FETÖ, признана террористической и запрещена в Турции). Об этом сообщает газета Milliyet.
-
2025-06-24 13:21
Сегодня Комитет по присуждению Государственной премии Республики Армения за всемирный вклад в развитие высоких технологий объявил имя 16-го лауреата. Обладателем премии стал генеральный директор и председатель совета директоров компании «Analog Devices Inc.» (ADI) Винсент Рош.