Մայիսի 16-ն է, իսկ արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա
Այսօր մայիսի 16-ն է։ Արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա։ Փոխանցումների մեկնարկից հետո մի 10 օր էլ մարդիկ բանկային հաշիվներն են ստուգելու։ Այս մասին իր էջում գրել է արցախցիների սոցիալական խնդիրների մասին հաճախ բարձրաձայնող Լիաննա Պետրոսյանը։
Նա նշում է, որ բռնի տեղահանված հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով ստուգում են իրենց հաշիվները, թեժ գծերի զանգերը չեն դադարում, հնարավոր բոլոր տարբերակներով մարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը։
«Ինչպես 2-ամսյա շարունակության պարագայում, երբ մաթեմատիկական անհասկանալի մեթոդով 40+10-ի գումարը դարձավ 40, թեպետ Կառավարության հիմնավորման մեջ հստակ արձանագրվել է, որ այն բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի հանդիսանում, այնպես և դրա տրամադրման ձգձգումն ու համատարած լռությունը թույլ են տալիս մտածել, որ այս հարցում դիտավորություններն ավելի շատ են, քան՝ պատահականությունները։
Գաղտնիք չէ, որ բնակվարձերը հիմնականում վճարվում են կանխավճարի տեսքով, իսկ բյուջեի վրա բեռ չհանդիսացող, բայց պրոգրեսիվ նվազող աջակցությունն ուշանում է՝ մարդկանց դնելով էլ ավելի ծանր հոգեհուզական վիճակի մեջ:
Կրկնում եմ՝ գուցե պատահականություն է, ինչպես բյուջեով դեռ 2025-ի սկզբից նախատեսված այս աջակցության շարունակականության փաստը։
Բայց նաև փաստ է՝ տեղահանվածների հոգեհուզական վիճակին ազդելու եթե ոչ նոր, գոնե՝ նոր գործարկվող մեթոդ է։
Ուղղակի մի’ արեք։
Ոչինչ թղթի տակ չի մնում։
Բոլոր տողատակերից էլ մի օր դուրս է թռչում ճշմարտությունը»,-գրել է նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը գրառման ներքո արձագանքել է.
«Տեղեկացնում եմ, որ այսօրվա ընթացքում աջակցության գումարը հասանելի կլինի հայրենակիցների հաշիվներին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:14
Заместитель председателя Республиканской партии Армении (РПА) Армен Ашотян написал:
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.