Последние новости

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԽՈՍԱՐԱՆԸ։ ՈՐՊԵՍԶԻ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ ԱՇԽԱՏԵՆ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔԻ ՏԱԿ

Անցած տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմադիրներից ոչ մեկը չկարողացավ կրկնել Արշակ Սադոյանի ֆենոմենը, որը սենսացիոն բացահայտումներ չէր անում, բայց նրա 4-րդ խոսափողը լսում էր ամբողջ երկիրը: Մեր օրերում խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հետաքրքրությունը զրոյական է։

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԼԻՄԻՏԸ ՎԱՂՈՒՑ ՍՊԱՌՎԵԼ Է։ «Գալիս են նիստերի, էշ-էշ հարցեր են տալիս Փաշինյանին, ի պատասխան՝ գլխներին տալիս է, այդքանով իրենց առաքելությունը համարում են կատարած»,- փաստեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա մատնանշեց, որ տիտղոսային ընդդիմությունը խորհրդարանի պատերի ներսում զբաղվում է ամեն ինչով, բացի ընտրողներին տված խոստումը կատարելուց՝ ազատելու երկիրը կապիտուլյանտի ռեժիմից։ Դրա համար էլ ընդդիմության պատգամավորներին ոչ ոք չի լսում, բարիկադների երկու կողմերում քաղաքականացված հանրությունը կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արտահայտությունների վրա։

Տիտղոսային ընդդիմությունն ակտիվորեն ելույթ է ունենում միջազգային կազմակերպությունների ամբիոններից (Արմեն Գևորգյան, Լիլիթ Գալստյան): Նա իրենով է լցնում ժամանակն ընդդիմադիր հեռուստաալիքներում (Արթուր Խաչատրյան, Գառնիկ Դանիելյան), հեռուստախցիկների առջև հաճույքով կեցվածք ընդունում խորհրդարանական նախասրահներում (Ագնեսա Խամոյան, Քրիստինա Վարդանյան), հարցեր է տալիս Փաշինյանին և ակնկալում վերադառնալ հաջորդ գումարման խորհրդարան, համարելով, թե ընդդիմադիր տրամադրված ընտրողները կհավատան, թե իբր ՀՅԴ-ն ի վիճակի է տապալել Նիկոլին։ Թե՞ ոմանք դեռ չեն նկատել, որ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն առաջնորդվում է քաղաքական մեկ ուժի կուսակցական հանձնարարականներով։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Փաշինյանին հարցեր չի տալիս, փոխարենը պատրաստակամություն է հայտնում իմպիչմենտի նախաձեռնության շրջանակներում աջակցել վարչապետի պաշտոնում «Հայաստան» խմբակցության թեկնածուին:

Վահե Հակոբյանի, «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանի, ինչպես նաև Անդրանիկ Թևանյանի հեռանալուց հետո «Հայաստան» խմբակցությունում մնացել են միայն ՀՅԴ-ն և երկրորդ նախագահի մի քանի անկուսակցական համախոհներ, այդ թվում նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, որոնք եղանակ չեն ստեղծում: ՀՅԴ-ն 2021-ի ընտրություններում միայնակ չէր հավաքի ձայների նույնիսկ 2 տոկոս, բայց այսօր նա է փաստացի մարմնավորում տիտղոսային ընդդիմության մեծամասնությունը, այդ թվում՝ Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանը, որոնք պաշտոններ են զբաղեցրել Փաշինյանի առաջին կառավարությունում։

Դաշինքից և խմբակցությունից Հակոբյանի կուսակցության ելքի պատճառները մինչ օրս վերջնականապես պարզ չեն, թեև «Գոլոս»-ը այդ առնչությամբ հղումներ է հրապարակել տնտեսական ինչ-ինչ շահերին։ Ինչ վերաբերում է Ղազինյանին, ապա ի սկզբանե պարզ էր, որ ոսկե գդալը բերանում ծնված մարդը չի կարող 40 տարեկանում հանկարծ դառնալ ռեժիմի դեմ պայքարող մարտիկ։ Անդրանիկ Թևանյանը մանդատից հրաժարվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, իսկ վերջերս խմբակցությունից վտարեցին Գեղամ Նազարյանին, որի առկայությունն ընդդիմադիր ճամբարում պայմանավորված էր 44-օրյա պատերազմում նրա որդու՝ Աբգարի մահով։ Ձմռանը Նազարյանը, որն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀՇ կուսակցության տպագիր մարմնում՝ «Հայք» թերթում, անսպասելիորեն հայտարարեց, թե Աբգարը երազում այցելել է իրեն ու խնդրել ներել Փաշինյանին։ Այդ օրվանից Նազարյանն այլևս ընդդիմության շարքերում չէ, իսկ «Հայաստան» խմբակցության քաղաքականությունը թելադրում է ՀՅԴ-ն, որը Իշխան Սաղաթելյանի շուրթերով խոստացել էր զօրուգիշեր հանգիստ չտալ իշխանություններին։ Ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը. ՔՊ-ն գերազանց է զգում իրեն ներկայիս ընդդիմության ընկերակցությամբ։

Հունիսի 20-ին լրանում է 8-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների 4-րդ տարին: Այս 4 տարիները ցույց տվեցին, որ իշխանական կուսակցությունը միանգամայն հարմարավետ է գոյակցում նրանց հետ, ովքեր աշխատում են Փաշինյանի մոտ որպես ընդդիմություն։ Դատեք ինքներդ. Փաշինյանի իմպիչմենտի վերաբերյալ հասարակական գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի նախաձեռնությանն ի պատասխան՝ տիտղոսային ընդդիմությունը հայտարարեց, թե իբր՝ թող իրենք նախ ապահովեն ՔՊ խմբակցության պակասող 20 ձայները, թող փողոցային ճնշում ապահովեն ՔՊ խմբակցության վրա՝ այդ ձայները ստանալու համար, այն ժամանակ կխոսենք։ Մի հարցնող լինի. եթե այդ ամենը պիտի անեն հասարակական մասնահատվածի ներկայացուցիչները, ապա դո՞ւք ինչով եք զբաղվելու։ Հեռուստախցիկների առջև կեցվածք ընդունելով՝ ընտիր կոկիկ կոստյումներով, Փաշինյանին հարցեր տալով ու պատգամավորական տուրիզմո՞վ։ Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցությունից որևէ մեկին չի ընդգրկում արտասահման մեկնող խորհրդարանական հերթական պատվիրակության կազմում, աղմուկը շատ ավելի մեծ է լինում, քան Խնածախի գնդակոծությունների պարագայում:

Տիտղոսային ընդդիմությունը խոսարանի է հասցրել ռեժիմի դեմ պայքարը, Աղվան Վարդանյանը ազատ ժամանակի ավելցուկից ոտանավորներ է հորինում արդիական թեմաներով: Ընդդիմության բացահայտ պարապության խորապատկերին իշխանական քարոզչամեքենան եռապատկված եռանդով մխրճում է զանգվածային գիտակցության մեջ, թե «Նիկոլի դեմ խաղ չկա», «ռեժիմի տապալումը հավասարազոր է պատերազմի սկսվելուն», «Փաշինյանը ոչ մի տեղ չի հեռանա, քանի որ ընդդիմությունն անկարող է պայքարի հանել ժողովրդին», «ժողովուրդը չի վստահում ընդդիմությանը» և այլն։

ՀՅԴ-ական պատգամավորներն այնպիսի կատաղությամբ հարձակվեցին իմպիչմենտի նախաձեռնության հեղինակների վրա, որ ՔՊ խմբակցության անդամներն իրենց ավելորդ զգացին։ Արդյունքում տպավորություն ստեղծվեց, թե այս կուշտ ու բարեկեցիկ ընդդիմությունը «չի հասկանում», որ իմպիչմենտը լոկ իշխանափոխության գործիք չէ՝ գործողությունների պարզ հաջորդականությամբ. ընդգրկեցին օրակարգում, առաջարկեցին իրենց թեկնածուին, քվեարկություն անցկացրեցին, իսկ եթե ձայները չեն բավականացնում, ուրեմն ոչինչ չի ստացվի։ Իրականում իմպիչմենտը գործիք է, որի միջոցով կարելի է ազդել հասարակական իրավիճակի վրա, եթե պարոնայք ընդդիմադիրները համարձակություն ունենան դուրս գալ հարմարավետության գոտուց և զբաղվել իրենց անմիջական պարտականություններով:

Չեմ մեջբերի վիրավորական, բայց արդարացի արտահայտությունները խորհրդարանական ընդդիմության հասցեին, որն անընդհատ համոզում է զանգվածներին, թե ինչ վատն է Նիկոլը, թեև զանգվածներին դա վաղուց է հայտնի։ Զանգվածներն ուզում են իմանալ, թե ինչ է անում ընդդիմությունը, որպեսզի փրկի երկիրն այս պատուհաս իշխանությունների մեղքով կործանումից։ Ավա՜ղ, ընդդիմությունը վաղուց արդեն խոսարանի է վերածել ռեժիմի դեմ պայքարը։

Այստեղից՝ հարց. ինչպե՞ս է այս ընդդիմությունը կարողանալու հաղթել ընտրություններում մեկ տարի անց, եթե այսօր ի վիճակի չէ փողոց հանել ժողովրդին, որպեսզի ճնշում գործադրի ՔՊ խմբակցության վրա։ Ստացվում է, որ առաջիկա ընտրությունները, ինչպեսև 2021 թվականին, կրկին լինելու են ոչ թե ՔՊ-ի նկատմամբ հաղթանակի, այլ Փաշինյանի ձեռքի տակ ևս 5 տարի ընդդիմություն աշխատելու մասին։ Փաշինյանին այդպիսի դրվածքը լիովին գոհացնում է։ Վերջապես, խորհրդարանական ընդդիմությունն իր ներկայիս վիճակով խոչընդոտ չի լինի ընտրարշավին երկրորդ և երրորդ նախագահների մասնակցությունը մտացածին մեղադրանքներով կալանավորման միջոցով խափանելու հարցը լուծելու համար: Գործունակ ընդդիմության առկայությունը թույլ չէր տա Արման Բաբաջանյանին ու եվրոպական վեկտորի մյուս ջատագովներին բաց տեքստով կոչ անել Նիկոլին ֆիզիկական հաշվեհարդար տեսնել քաղաքական մրցակիցների նկատմամբ։

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդը, հիշեցնեմ, խորհուրդ տվեց Փաշինյանին արգելանք դնել խորհրդարանական ընտրություններին երկրորդ և երրորդ նախագահների մասնակցության վրա։ Նման որոշման համար Փաշինյանը դատավոր կգտնի առանց դժվարության։ Իսկ բացի այդ, Բաբաջանյանը, որպես եվրոպական արժեքների «ճշմարիտ» կողմնակից, կոչ արեց կախաղան հանել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОТНИ тыс. ГОЛОСОВ ЗА ОДОБРЕННЫЙ АЛИЕВЫМ И ЭРДОГАНОМ ПРОЕКТ – ЭТО ИЗ ОБЛАСТИ НЕНАУЧНОЙ ФАНТАСТИКИ
    2025-07-04 09:19

    7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!

  • АГОНИЯ И АГЕНТЫ
    2025-07-04 09:11

    5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…

  • "НАВСЕГДА ЗАСТАВЛЮ ЗАМОЛЧАТЬ!"
    2025-07-03 09:32

    "Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.

  • ПУТЕВОДИТЕЛЬ ПОЛИТИЧЕСКИХ РЕПРЕССИЙ, ПРОДОЛЖЕНИЕ 1-4 ИЮЛЯ
    2025-06-30 09:17

    Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ