Պետդեպ․ Իրանը ստիպված է առաջին անգամ բանակցություններ վարել` ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ առաջին անգամ Իրանի իշխանությունները ստիպված են լինում բանակցություններ վարել իրենց միջուկային ծրագրի շուրջ՝ Վաշինգտոնի կողմից զգալի ճնշման սպառնալիքի ներքո։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի տեղակալ Մորգան Օրտագուսը։
«Իր նախագահության երկրորդ շաբաթում Դոնալդ Թրամփը վերադարձել է Իրանի վրա առավելագույն տնտեսական ճնշման արշավին։ Սա նրա առաջին վարչակազմի քաղաքականությունն էր, որի ընթացքում նա հայտարարեց, որ իր կառավարման օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ Շատ կարևոր է, որ առաջին անգամ Իրանը ստիպված է բանակցություններ վարել ուժի, ճնշման իրական սպառնալիքի ներքո։ Նախագահ Թրամփը, անշուշտ, ասել է, որ ցանկանում է խաղաղ կարգավորում», - ասել է դիվանագետը, որի գրասենյակը Պետդեպարտամենտի մաս է կազմում։
Նա ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդը ռազմական տարբերակը չի համարում այս հարցում առաջնային։ «Սակայն նա բոլոր տարբերակները թողնում է սեղանին, և այդ պատճառով էլ դուք լսեցիք նրա խոսքերը, որ Իրանը պետք է լուրջ վերաբերվի դրան։ Գիտեք, որոշ պահի Իրանի ռեժիմը ստիպված է լինելու ավելի շատ հոգ տանել իրանցի ժողովրդի մասին, քան իր ահաբեկչական միջնորդների, քան Մերձավոր Արևելքը լիովին անկայունացնող զենքի ստեղծման մասին», - ավելացրեց Օրտագուսը։
Նա Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումն անվանեց «վախճանական սցենար [ամերիկյան] դաշնակիցների և ընկերների համար Մերձավոր Արևելքում։ Մենք փորձում ենք համոզել նրանց (իրանական իշխանություններին), որ իրենց ժողովուրդն ունի ավելի լավ և պայծառ ապագա», - եզրափակեց դիվանագետը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.
-
2025-06-23 09:34
Пекин надеется, что Совет безопасности ООН примет проект резолюции России, Китая и Пакистана, с призывом о незамедлительном и безоговорочном прекращении огня.
-
2025-06-23 09:30
Взрыв произошел во время богослужения в греческой церкви Святого Ильи в районе Дувейла, на востоке города Дамаска, сообщает сирийское агентство SANA.
-
2025-06-23 09:29
Иран должен отказаться от обогащения урана и передать имеющиеся запасы другим странам, заявил госсекретарь США Марко Рубио.