Ֆրանսիան հաստատակամ աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին. Մակրոնը` Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Տիրանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին։
«Կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար»,–նշել է Մակրոնը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Ավելի վաղ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիրանայում Փաշինյանն ու Ալիևը զրույց են ունեցել։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք` մայիսի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 10:53
Иран ценит позицию РФ по текущей эскалации на Ближнем Востоке. Об этом заявил глава МИД Исламской республики Аббас Аракчи.
-
2025-06-23 10:51
Власти Армении загнали страну в турецкую ловушку, написал в соцсетях оппозиционный депутат парламента Армении, секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-06-23 10:50
Президент США Дональд Трамп допустил возможность смены власти в Иране, если Тегеран не может сделать страну «вновь великой». Соответствующее сообщение американский лидер разместил в соцсети Truth Social.
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.