Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՕՍՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ» ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌՋԵՎ ԵՆ
Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հանդիպումներից մեկի ընթացքում հանդես է եկել հետևյալ թուրքամետ կամ, ավելի ստույգ, թուրքասիրական հայտարարությամբ.
«Եթե խոսենք մեր Եվրասիական մայրցամաքի մասին, ապա այստեղ դեռ շարունակում են գոյություն ունենալ մեծ քաղաքակրթություններ՝ չինականը, հնդկականը։ Այժմ վերածնվում է նաև օսմանյան քաղաքակրթությունը։ Մենք հույս ունենք, որ այդ վերածննդի գործընթացը կհամաձայնեցվի մյուս ենթատարածաշրջանային միտումների հետ»։
[«Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».]
Սա արդեն ոչ այլ ինչ է, քան թուրքական պատմագրության կեղծ թեզերի ուղիղ որդեգրում և պատմության կոպիտ խեղաթյուրում։ Այն, թե ինչ ծանրագույն հետևանքներ է բերել «օսմանյան քաղաքակրթության վերածննդի գործընթացը» ամբողջ տարածաշրջանի համար վերջին տասնամյակներում՝ բոլորիս աչքի առջև է.
• Կիպրոսի հարյուր հազարավոր հույների էթնիկ զտում, ինչպես նաև այդ պետության տարածքի մոտ 40 տոկոսի արդեն 51 տարի տևող բռնազավթում և բռնակցում.
• Արցախում իրականացված էթնիկ զտում և ցեղասպանություն.
• Հայաստանի Հանրապետության ավելի քան երեսնամյա շրջափակում.
• ՀՀ տարածքի ռազմավարական հողակտորների բռնազավթում Թուրքիայի դաշնակից-կցորդ Ադրբեջանի կողմից.
• Սիրիայում և այլուր միջազգային ահաբեկչական խմբավորումների խրախուսում, ֆինանսավորում և թիկունքային աջակցություն.
• Սիրիայում հրահրված արյունալի քաղաքացիական պատերազմ, այնուհետև այդ պետության փաստացի մասնատումը, հյուսիսային շրջանների բռնազավթումը, ալավիտների ջարդերը.
• Սիրիայում քրդաբնակ շրջանների քաղաքացիական բնակչության անխնա ռմբակոծումներ.
• Իրաքի հյուսային շրջանների բռնազավթում (2024 թ․ դեկտեմբերի դրությամբ թուրքական զինված ուժերը Հյուսիսային Իրաքում կառուցել էին առնվազն 136 մշտական ռազմաբազա. BBC-ի վերլուծության համաձայն՝ այդ ընդարձակ ռազմական ցանցի միջոցով Թուրքիան փաստացի վերահսկում է Իրաքի տարածքի ավելի քան 2,000 քառ. կմ).
• Քաղաքական բռնաճնշումներ Թուրքիայի ներսում՝ ազգային փոքրամասնությունների և ընդդիմադիր ուժերի նկատմամբ, և այլն, և այլն...
Իսկ եթե հարցը դիտենք պատմական տեսանկյունից, ապա պարզապես անիմաստ է հերթական անգամ անդրադառնալ Օսմանյան կայսրության ցեղասպանական էությանն ու հանրահայտ ուղեգծին։ Այդ մասին գրված գրքերը մի առանձին գրադարան կարող են կազմել։ Մասնավորապես, երջանկահիշատակ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը դեռևս 1998 թ․ ջախջախել է «օսմանյան քաղաքակրթության» մասին հնարովի դրույթները։ Նրա առանձին քննադատական ուսումնասիրությունը հենց այդպես էլ վերնագրված է՝ «ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՍԻԱՅԻ» ՄԱՍԻՆ»։ Ստորև՝ պատճենահանումներով, ներկայացնում եմ ընդամենը մի քանի պերճախոս հատված այդ ուշագրավ և ծավալուն վերլուծությունից, որը Մ. Ներսիսյանն անձամբ էր ինձ նվիրել՝ մի պարտավորեցնող ընծայագրով (դա էլ եմ ներառել)։
Մինչ այդ՝ 1997 թ․ անգլերեն առանձին գրքով ես հրապարակել եմ մի պատմագիտական ուսումնասիրություն այն մասին, որ հայությանն ամբողջությամբ բնաջնջելու ծրագրերը Կ. Պոլսում (Ստամբուլում)՝ օսմանյան արքունիքում, քննարկվել են դեռևս 1720-ականներին (գիրքս կոչվում է «THE ARMENIAN REBELLION OF THE 1720S AND THE THREAT OF GENOCIDAL REPRISAL», այսինքն՝ «1720-ական թթ. Հայոց ապստամբությունը և ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը»)։ Այդ ժամանակ Արևելյան Հայաստանում՝ հատկապես Երևանում, Արցախում և Սյունիքում, վերստեղծվել էր հայկական մարտունակ զինուժ, որն ուժգին դիմադրություն ցույց տվեց Իրան ներխուժած օսմանյան բանակներին՝ պատճառելով նրանց մեծաթիվ կորուստներ։ Գրքում վերլուծել եմ էթնիկական բնաջնջման օսմանյան պետական ավանդույթի համակարգային, գաղափարական և հոգեբանական արմատներն ու որոշումների ընդունման մեխանիզմը։
Լավրովյան թուրքասիրությունը Ռուսաստանին ապահով հանգրվան չի տանում, ինչը և ավելի ու ավելի հաճախ են նկատում բազմաթիվ ռուս վերլուծաբաններ։ Սակայն այսքանով բավարարվեմ և վերադառնամ իմ ընդհատված գործերին, թեև Ս. Լավրովի զգլխիչ հայտարարության վերաբերյալ դեռ շատ բան կա ասելու։
Հ.Գ. Ահա նաև նշված աշխատությունները.
Մ. Գ. Ներսիսյան. Օսմանյան պետության «քաղաքակրթական միսիայի» մասին. –Ներսիսյան Մ. Գ. Պատմության կեղծարարները (հոդվածներ և հաղորդումներ)։ Երևան. ՀՀ ԳԱԱ, 1998, էջ 7-58 (նույն ուսումնասիրությունը երկու մասով հրապարակվել է նաև «Պատմա-բանասիրական հանդես»-ում, 1997, № 2, էջ 41-58, 1998, № 1-2, էջ 27-44)։
Armen Aivazian. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, American University of Armenia, 1997). VI+87 pp., with a map and table.
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:57
Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.
-
2025-06-14 15:34
Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.
-
2025-06-14 10:40
"Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.
-
2025-06-14 10:38
"У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.