ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՊԵՏԴԵՊԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը, «Պոդեստա» ընկերության լոբբիստները և ԱՄՆ պետքարտուղարությունը դավադրություն են կազմակերպել՝ խափանելով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսի՝ 2014 թվականին Արցախ կատարելիք այցը, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի կոմիտեն (ANCA)՝ հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի (FOIA) հրապարակած փաստաթղթերին։
Հրապարակված նամակագրությունը պարունակում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի դեսպանատան ոմն Էմին շնորհակալություն հայտնում Պետդեպարտամենտին և «Պոդեստա» ընկերությանը՝ կոնգրեսականի Արցախ կատարած այցը չեղարկելու ջանքերի համար։
«Ռայլի Մուրը հենց նոր զանգահարեց ինձ՝ հարցնելու Ռոյսի պատվիրակության մասին և այն մասին, թե արդյոք նա կմեկնի՞ Լեռնային Ղարաբաղ։ Դա հիանալի հնարավորություն էր նրան (և Ադրբեջանին) տեղեկացնելու դեսպան Ուորլիքի՝ նախորդ շաբաթ Ռոյսի հետ հաջող աշխատանքի մասին, որի արդյունքում երեկ որոշվեց չեղարկել ուղևորությունը։ Ռայլին անմիջապես կտեղեկացնի այդ մասին Ադրբեջանի դեսպանատանը, և նրանք անմիջապես հեռագիր կուղարկեն Բաքու»,- ասվում է նամակագրության մեջ։
ANCA-ն նշել է, որ նամակագրության մեջ հիշատակված Մուրը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին աշխատակից է, իսկ այժմ՝ Ադրբեջանի լոբբիստ։ ԱՄՆ կոնգրեսականների չեղարկված այցն սկզբնապես նախատեսված էր որպես փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար, հավելել է հանձնաժողովը։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մայիսի սկզբին հրապարակել էր մի փաստաթուղթ, որի համաձայն՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը վարձել է ամերիկյան լոբբիստական և հասարակայնության հետ կապերի Mercury Public Affairs ընկերությունը, որը նաև ներկայացրել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան շահերն արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.