Տաթևի համայնքապետին հեռացրել են «Շանթ դաշինքից». պատճառը Աննա Հակոբյանի ա՞յցն է
«Շանթ Դաշինք» կուսակցությունը հեռացրել է իր շարքերից Սամվել Լալայանին։ Լալայանը 2021-ին կուսակցության ընտրացուցակով ընտրվել էր Սյունիքի Տաթև համայնքի ղեկավար։
«Որոշման հիմքում ընկած է Լալայանի՝ իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը», - հայտնում է կուսակցությունը։
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Տաթևում են հենց Սամվել Լալայանի հրավերով։ Լալայանը դիմել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանին Տաթևում «Կրթվելը նորաձև է» արշավ անցկացնելու համար։
Հիշեցնենք՝ «Շանթ դաշինքը» հիմադրվել է 2013-ին պայթուցիկներով դեպի նախագահական նստավայր երթ իրականացնող Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի կողմից։ Կուսակցությունը մասնակցել է 2021-ին ՏԻՄ ընտրություններին ու բացառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ դաշինք կազմելը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.