Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել հայերից
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակից Պարգի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի հնչեցրած մեկնաբանության համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել էր․ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (Պարգի երգի անվանումն է, թարգմանաբար՝ փրկված. խմբ․)` սա այն է, ինչ մենք զգում ենք այս երգը լսելուց հետո։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում է պահանջել Իսրայելի հանրային հեռարձակողից և հրապարակել գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազի պաշտոնական նամակը, որում իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի ասածի համար։
«Եվրատեսիլի հեռարձակումները Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։ Ընդհակառակը՝ մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները»,- ասված է նամակում։
Նշվում է, որ երբ իմացել են՝ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։
«Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։ Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։ Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում»,- ասված է կորպորացիայի տնօրենի նամակում։
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.