ՌԴ-ն պատրաստ է դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի գործարքում
Մոսկվան պատրաստ է իրանական միջուկային դոսյեի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի գործարքում ստանձնել այն դերը, որը նրան կվստահեն համաձայնագիրը ստորագրած երկրները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում մենք պատրաստ կլինենք ստանձնել այն պատասխանատվությունը, որը մեզ հետ պատրաստ են կիսել այդ պայմանավորվածությունը ստորագրող երկրները»,-ասել է նա:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են անուղղակի բանակցությունների չորս փուլ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ Իրանի ԱԳ նախարարը հանդիպումից հետո հայտնել է, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, իսկ բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում: Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ վստահություն կառուցելու համար Իրանը պատրաստ է կարգավորել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել հարստացումից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը մոտ է ավարտին՝ լավատեսություն հայտնելով Թեհրանի օբյեկտներին ռազմական հարվածը կանխելու վերաբերյալ:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը միաժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը: Իրանի իշխանությունները մերժել են նման պահանջները՝ հայտարարելով, որ ուրանի հարստացումը կշարունակեն ինչպես համաձայնագրի, այնպես էլ դրա բացակայության դեպքում, իսկ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին, ըստ տեղական լրատվամիջոցների, ասել է, որ գործարքը չի կայանա, եթե ԱՄՆ-ն պահանջի ուրանի հարստացման ամբողջական դադարեցում:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները դժվար թե արդյունքի հանգեցնեն:
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԳՀՀԾ), որը Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.