Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Այսօր` մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության հետ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բնակիչները պահանջում են իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը բացվի, քանի որ այն ավելի է հեշտացնում գյուղացիների ելումուտը գյուղից դեպի Երևան-Գյումրի ճանապարհ, անգամ նշում էին որ գյուղում մի քանի անգամ մարդիկ շտապօգնության կարիք են ունեցել և եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր բավականին օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհը, որը գյուղացիները նաև ողջունում են, դանդաղում է շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաների ժամանումը:
Գյուղացիները նշում էին. «Մեր պահանջը քաղաքական չէ, պարզապես խնդրում ու պահանջում ենք պատասխանտուներից մեր հարցը լուծել ի շահ բնակչի»:
Այս պահին բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ դեպքի վայր է ժամանել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և բանակցություններ է վարում քաղաքացիների հետ, հասկանալու համար խնդիրը:
Բնակիչները նշում էին` եթե իրենց արդարացի պահանջը չլուծվի, ապա դիմելու են ավելի կտրուկ միջոցների:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.