Երևի USAID-ի փողերը դեռ չեն սպառվել. Զախարովան` Լավրովի այցից առաջ Երևանում սադրանքի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «USAID-ից մնացած փողերով ակցիա» է անվանել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառների հայտնվելը, որոնք արևմտամետ ուժերը փակցրել էին արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին:
Ճեպազրույցի ընթացքում դիվանագետը հիշեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հսկայական, գրեթե 2 հազար հոգանոց անձնակազմի մասին` ենթադրելով, որ աշխատակիցներից մեկը երևի դեռ չի հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ։
«Ըստ երևույթին, ամերիկյան դեսպանատանը ոմանք նախկին կանոններով են ապրում։ Հնարավոր է, որ ոմանց մոտ դեռ չեն սպառվել USAID - ի գծով փոխանցված փողերը, որը հենց նման նախագծերով էր զբաղվում»,-նշել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդարձակ օրակարգ ունի քննարկման և կոնկրետ կիրառական, գործնական աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, ռուսական կողմին հայտնի է։
Դիվանագետը հավելել է, որ Մոսկվան այս իրավիճակում ուղղվում է դեպի կառուցողական և դրական օրակարգ։
Զախարովան կարծում է, որ նման ակցիաների կազմակերպիչներն ավելի շատ բանի ընդունակ չեն։
Հիշեցնենք` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կլինի Երևանում: Մայիսի 21-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.