Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին
Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հաջորդ ուղիղ բանակցությունները, իր երեկոյան ելույթում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինան և գործընկերները քննարկել են երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի մանրամասներն ու գաղափարները։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, թե կարևոր է, որ Ամերիկան շարունակի մասնակցել խաղաղության մերձեցման գործընթացին։
Ի վերջո, հենց Ամերիկայից են «վախենում» Ռուսաստանում, և ԱՄՆ-ն կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, ընդգծել է Զելենսկին:
«Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսների հետ հաջորդ հանդիպումների մասին. ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է, և՝ ցանկացած ձևաչափով, որը արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.