ԵՄ-ն «Ազատություն» ռադիոկայանին 5.5 եվրո մլն կտա հեռարձակման համար, այդ թվում՝ Կովկասում
Եվրամիությունը կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանին (որը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ լրատվամիջոց և ներառված է անցանկալի կազմակերպությունների ցանկում) և իր բյուջեից կհատկացնի 5,5 միլիոն եվրո ռադիոկայանի հեռարձակումը ֆինանսավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «նպատակ ունի ապահովել, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի գործել ԵՄ–ի հարևան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»։
Կալլասը նշել է, որ սա կարճաժամկետ ֆինանսավորում է, և այժմ ԵՄ երկրները պետք է համաձայնության գան երկարաժամկետ ֆինանսավորման շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդական և հիմնական դոնոր, միլիարդատեր Էլոն Մասկը նախկինում բազմիցս քննադատել են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայաններին՝ մեղադրելով նրանց «ձախակողմյան» և «հակաամերիկյան դիրքորոշումների» մեջ։
Մարտի 15-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ կրճատելու յոթ պետական գործակալությունների աշխատանքը, այդ թվում՝ պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների՝ «Ազատություն» և «Ամերիկայի ձայնի» գործունեությունը համակարգող գործակալության աշխատանքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.