Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ` սուվերեն տարածքի պաշտպանության հարցում
Ռուսաստանը պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳՆ–ում տեղի ունեցած ընդլայնված հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը նախկինի պես համարում է, որ Հայաստանի համար ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը անվտանգությունն է, և մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում»,– ընդգծեց նա։
Լավրովը վստահեցրեց, որ ՌԴ–ն հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավորը էներգետիկ և արտադրական անվտանգության հարցում։
«Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները զարգացման վեկտոր են տալիս ՀՀ և ՌԴ կառավարման համակարգին ու բիզնեսին, անցած տարվա արդյունքները իսկապես տպավորիչ էին, և դրանց վրա հենվելով պետք է շարժվել առաջ»,– նշեց ՌԴ ԱԳ նախարարը։
Այս համատեքստում նա անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` նշելով, որ այս կառույցը գնալով էլ ավելի արդյունավետ է դառնում և ինքնաբավ, ինչպես նաև ցուցաբերում է դիմացկունություն, արդյունավետություն համաշխարհային շուկաների տուրբուլենտության մեջ։
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը ներգրավվի նաև հեռանկարային գործընթացների մեջ, որոնք զարգանում են և՛ Շանհայի, և՛ ԲՐԻԿՍ–ի համագործակցության շրջանակում»,– ասաց Լավրովը։
Նշենք, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՀՀ է եկել մայիսի 20–ին երկօրյա աշխատանքային այցով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.