Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին
ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հետախուզական տվյալներից տեղյակ մի շարք ամերիկացի պաշտոնյաների։
«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտին հարվածելու հավանականությունը զգալիորեն մեծացել է», - հայտարարել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։
Նրա խոսքով, «ամերիկա-իրանական համաձայնագրի կնքման հեռանկարը, որի շուրջ պայմանավորվել է Թրամփը, և որը չի հանգեցնի իրանական ամբողջ ուրանի վերացման, մեծացնում է հարված հասցնելու հավանականությունը»։
Բազմաթիվ աղբյուրներ նշել են, որ հնարավոր հարվածի վերաբերյալ մտահոգությունների առիթ են դարձել ոչ միայն իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային և մասնավոր հաղորդագրությունները, այլև գաղտնալսված իսրայելական հաղորդակցությունները և իսրայելական ռազմական տեղաշարժերի դիտարկումները, որոնք կարող են հուշել մոտալուտ հարվածի մասին:
Միևնույն ժամանակ պաշտոնատար անձինք հայտնել են, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելի առաջնորդները վերջնական որոշում ընդունել են հնարավոր հարվածի վերաբերյալ։ Դա կախված է նաև նրանից, թե Իսրայելն ինչ կմտածի Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների մասին։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը CNN-ին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է հետախուզական տվյալների հավաքումը, որպեսզի պատրաստ լինի օգնություն ցուցաբերել, եթե Իսրայելի առաջնորդները որոշեն հարված հասցնել:
Իր հերթին հեռուստաալիքի մեկ այլ զրուցակից նշել է, որ ԱՄՆ-ն հազիվ թե օգնի Իսրայելին ներկա պահին հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանը որևէ խոշոր սադրանք չձեռնարկի։
Միևնույն ժամանակ աղբյուրները նշել են, որ Իսրայելն առանց ամերիկյան օգնության ի վիճակի չէ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։
Իսկ իսրայելական աղբյուրը CNN-ին ասել է, որ Իսրայելը պատրաստ կլինի ինքնուրույն ռազմական գործողությունների, եթե ԱՄՆ-ն «վատ գործարք» կնքի Իրանի հետ, որն Իսրայելը չի ընդունի։
Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.