ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ «էլ ավելի կոշտ» պատժամիջոցների փաթեթի վրա
ԵՄ-ն մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում և արդեն աշխատում է պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա, որը «էլ ավելի կոշտ» կլինի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունից:
«Եթե Ռուսաստանը չհամաձայնի լիակատար անվերապահ հրադադարի, ավելի մեծ ճնշում կլինի․․․ Մենք արդեն աշխատում ենք ավելի խիստ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա»,-հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Անիտա Հիփերը:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Բազմիցս նշել են, որ Արևմուտքը չի խիզախում ընդունել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները ձախողվել են։ Արևմտյան պետություններում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ չեն։
Նախօրեին ԵՄ-ն գործարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչությունում նշել են, որ Բրյուսելի համար գնալով ավելի դժվար է դառնում աչք փակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ անհամաձայնության վրա, որոնք ավելի շուտ «հանգստացնող դեղամիջոց» են դարձել: Նրանք նաև ընդգծել են, որ միակողմանի հակառուսական պատժամիջոցները Եվրամիության տնտեսական իրավիճակի վատթարացման առանցքային գործոններից մեկն են դարձել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.