Լավրով․ Հայաստանը ցանկանում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով անցկացնել
Հայաստանը հավակնում է հաջորդ տարի անցկացնել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ վերջերս Տիրանայում անցկացված միջոցառման նմանությամբ:
Նման տեղեկատվություն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ Երևանում Հայ-ռուսական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, հայ գործընկերների հետ այսօրվա բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հայտնել է այդ հարցում իր դիրքորոշումը հաշվի առնելով, թե իրականում ինչ նպատակներ ու խնդիրներ է հետապնդում եվրոպական քաղաքական համայնքը:
Ինչպես նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը, այս ձևաչափը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ եվրոպացի անդամների, բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի, ներգրավմամբ: Միայն այս հանգամանքն արդեն ցույց է տալիս, թե հանուն ինչի է ստեղծվել այդ ձևաչափը։
«...Մենք այսօր քննարկել ենք դա։ Վերջերս Ալբանիայում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպումը։ Հայաստանը, կարծեք թե, հավակնում է հաջորդ տարի անցկացնել այն։ Մենք մեր գնահատականը տվել ենք այդ նախաձեռնությանը, հուսով եմ, որ դա հասկանալի է և հարգանքով կընկալվի, ինչպես մենք ենք հարգանքով ընկալում մեր գործընկերների և դաշնակիցների գործողությունները ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է Լավրովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին: Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակներում է ստորագրվել հռչակագիր, որով Երևանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.