«ՀայաՔվե»․ Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթաց է նախաձեռնվել
Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթացով, որը նախաձեռնել է գործող քաղաքական ռեժիմը, նպատակ է դրվել Հայաստանը դնելու էլ ավելի ծանր տրանսպորտային շրջափակման մեջ։
Գաղտնիք չէ՝ Տիգրանաշենը գերկարևոր է, քանի որ այդտեղով է անցնում մեր հիմնական ճանապարհը դեպի հարավ, իսկ Վրաստանին կապող մեր ճանապարհն անցնում է Տավուշով։ Այսինքն՝ այս երկու ճանապարհները կհայտնվեն արգելափակման վտանգի առաջ։
Վրաստանին կապող երկաթգիծը ևս անցնում է հանձնվելիք գյուղերի մոտակայքով, ադրբեջանցիները հայտնվելու են երկաթգծին շատ մոտ, և եթե նույնիսկ շրջանցիկ ճանապարհ կառուցենք, ինչպես հիմա փորձում են մեզ մատուցել, այն հայտնվելու է թշնամու կրակային վերահսկողության ներքո։ Տեղի է ունենում Հայաստանի մասնատման, քայքայման և ոչնչացման գործընթաց, սա նոր կապիտուլյացիա է։
Այն արվում է միակողմանիորեն, և այստեղ ներկայացված օրակարգում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերն են։ Ցավոք սրտի, գործող իշխանությունն այն իրականացնում է ոչ թե ճնշման տակ, այլ մեծագույն հաճույքով։ Նրանք հենց այդ նպատակով էլ բերվել են իշխանության՝ հողերը հանձնելու, երկիրը քանդելու և քայքայելու, և այդ գործը լավ են անում:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնություն
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.