Իրանի դեսպան․ Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո
Բնականաբար, մենք աջակցում ենք խաղաղությանը. մենք նաև աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակենք աջակցել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22–ին, Սյունիքում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից և նաև տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին։
Ինչպես գիտեք, մենք նախկինում ողջունել ենք Հայաստանի վարչապետի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. տնտեսության հիմքը տրանսպորտն է և սա կարող է շատ նպաստել փոխադրումներին տարածաշրջանում։
Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը, գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այդ նախագիծն էլ ես կարծում եմ՝ կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը։ Բոլորը պետք է ողջունեն խաղաղության համաձայնագիրը»,–ասաց դեսպանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.