Последние новости

ՀՀ-ում Իրանի դեսպան․ Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, այս մասին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար ասում էր՝ իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ և Ալիևն էլ ասում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի, ինչ է պատրաստվում անել Իրանը, եթե Ադրբեջանը դիմի ուժի միջոցով վերցնելու այդ «միջանցք»-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ