Последние новости

Պեսկով․ Մոսկվան Կիևին է հանձնել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման ցուցակը

Կրեմլը հաստատել է, որ ռուսական կողմը Կիևին է հանձնել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման ցուցակը՝ հայտարարելով, որ սպասում են համապատասխան ցուցակ Ուկրաինայից:

«Մենք մեր ցուցակը փոխանցել ենք։ Կիևի կողմից համապատասխան ցուցակը դեռ չենք ստացել։ Սպասում ենք»,– «Ինտերֆաքսին» ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է, որ հիմա Կիևը պարզում է ռուսական կողմի տված ցուցակում ներառված յուրաքանչյուր անձին վերաբերող մանրամասները:

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Ուկրաինայի հետ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման նախապատրաստումը ժամանակ է պահանջում, բայց բոլորը շահագրգռված են, որ այն հնարավորինս արագ արվի:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների երրորդ հեռախոսազրույցը ՝ վերջինիս պաշտոնը ստանձնելուց հետո: Զրույցը տևել է երկու ժամ։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է նաև Պուտինը։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ