ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար
Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։
Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Մեզ հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ ՀԿԿ-ում հարուցվել է վարույթ։ «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿ և ՀԿԿ՝ դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, տեղեկությունը ճշտելու համար, բայց պատասխան դեռևս չի ստացվել։
Դատախազությունից խոստացել են տեղեկությունը ճշտել։
Պաշտոնական մարմինների արձագանքը կհրապարակենք՝ հաջորդիվ։
Հ.Գ. Նյութը թողարկվել էր, երբ գլխավոր դատախազությոնից առաջարկեցին դիմել գրավոր հարցմամբ, այսինքն՝ ոչ հերքել են, ոչ հաստատել, այլ տեղեկության համար գրավոր հարցում են պահանջել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 13:18
Полиция Армении, по состоянию на 12:00, доставила на штрафные площадки 109 транспортных средств, принадлежащих участникам мероприятий "Последний звонок".
-
2025-05-23 13:15
Задержанный по делу о похищении 590000 долларов из здания Следственного комитета Армении – и.о. руководителя Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды СК, утверждающий, что не имеет никакого отношения к происшедшему. Об этом пишет ArmLur.am, ссылаясь на собственные источники.
-
2025-05-23 13:12
В Грузию не допустили сотрудника представительства ЕС в Тбилиси Саймона Ванденбрука, пишет «Новости Грузия».
-
2025-05-23 13:12
Фонд «ЛУЙС» прокомментировал отчёт об исполнении государственного бюджета Армении за первый квартал 2025 года.