ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկուկես օրվա ընթացքում 485 անօդաչու թռչող սարք է խոցվել
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու ընթացքում (մայիսի 20-ի երեկոյան ժամը 8-ից մինչև մայիսի 22-ի առավոտյան ժամը 8-ը) հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ինքնաթիռի տեսակի 485 անօդաչու թռչող սարք, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Ըստհաղորդագրության՝ Բելգորոդի մարզում խոցվել է 26 ԱԹՍ, Օրյոլի մարզում՝ 135, Բրյանսկի մարզում՝ 59, Կուրսկի մարզում՝ 121, Ռյազանի մարզում՝ 15, Լիպեցկի մարզում՝ 4, Վորոնեժի մարզում՝ 7, Սմոլենսկի մարզում՝ 3, Ռոստովի մարզում՝ 2, Կալուգայի մարզում՝ 13, Տուլայի մարզում՝ 20, Մոսկվայի մարզում՝ 63, Վլադիմիրի մարզում՝ 6, Ղրիմի և Սև ծովի 3, իսկ թռիչքի երթուղիների վրա՝ 8 անօդաչու թռչող սարք։
Մայիսի 21-22-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո մի շարք տարածաշրջանների օդանավակայանները ժամանակավորապես սահմանափակել են իրենց գործունեությունը։ Չվերթները դադարեցվել են, դրանց թվում՝ Դոմոդեդովոյում, Շերեմետևոյում և Վնուկովոյում, ինչպես նաև Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկիում։ Մայրաքաղաքում մի քանի տասնյակ չվերթներ են հետաձգվել. դրանցից մի քանիսը չեղարկվել են, մի քանիսը վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ, գրում է РБК-ն։
Վերջին մեկուկես օրվա ընթացքում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը բազմիցս հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու մասին։ Օրվա սկզբից ի վեր ավելի քան 30 անօդաչու թռչող սարք է խփվել։
Վլադիմիրի, Լիպեցկի, Տուլայի, Վորոնեժի և Իվանովոյի մարզերի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով համացանցը սահմանափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Միաժամանակ, տեղական իշխանությունները նշել են, որ ստացիոնար հեռախոսային ցանցը գործել է բնականոն ռեժիմով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.