Последние новости

Լավրովի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

Ինչպես Alpha News-ին հայտնի է դարձել Մոսկվայի հավաստի աղբյուրներից, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր չայցելելը պայմանավորված էր այցի ծրագրի ծանրաբեռնվածությամբ, այլ ոչ թե որևէ քաղաքական պատճառներով:

«Նախարարը միշտ ծաղկեպսակներ է դրել Հայոց ցեղասպանության հուշակոթողին և Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ։ Այս անգամ նույնպես այդպես էր նախատեսված։ Այցի նախօրեին ծրագիրն ավելի է խտացել։ Որոշվել է անձամբ ծաղիկներ դնել անմար կրակի մոտ՝ հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, որը նշվել է մայիսի 9-ին, իսկ նախարարի անունից ծաղկեպսակ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այդ հարցը (Հայոց ցեղասպանության ճանաչում-խմբ.) Ռուսաստանն իր համար որոշել է 1995 թվականին և դիրքորոշումը չի փոխել», — Alpha News-ին հայտնել են ռուսական աղբյուրները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ