ԵՐԵՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Մասնագետը` կոնյակի արտահանման խնդիրների մասին
Հայկական կոնյակի արտահանման ճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծելով` Վրաստանը ոչ միայն խախտում է միջազգային առևտրի օրենքները, այլև «գողանում է» հայաստանյան կոնյակագործների կոմերցիոն գաղտնիքները. Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակն առանց խոչընդոտների արտահանել չի հաջողվում. հարևան երկրում բեռի փաստաթղթերը երկար ստուգվում են, ապրանքը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության։
«Վրաստանը տվյալ դեպքում տարանցիկ երկիր է դեպի ԵԱՏՄ և հատկապես դեպի ՌԴ գնացող հայկական բեռների համար, իսկ տարանցիկ բեռները Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով, որի անդամ են և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, տարանցիկ երկրի տարածքում չպիտի ենթարկվեն զննության` բացառությամբ այն դեպքերի, երբ օպերտիվ տվյալներ կան դրանցում հնարավոր ռիսկերի մասին։ Բացի ԱՀԿ–ի ազատ առևտրի կանոններից, Հայաստանն ու Վրաստանը նաև երկկողմ համաձայնագրեր ունեն, որոնք ևս Վրաստանն այսօր խախտում է առանց հիմնավոր պատճառի»,– նկատում է Մակարյանը։
Նրա համոզմամբ` Վրաստանի քայլերը երկու հնարավոր պատճառ ունեն` քաղաքական և տնտեսական։
Քաղաքական պատճառի հետևում, մեր զրուցակցի դիտարկմամբ, հստակ երևում են Թուրքիայի ու Ադրբեջանի ականջները։ Ըստ Մակարյանի` Վրաստանը, գտնվելով այդ երկրներից տնտեսական կախվածության մեջ, Հայաստանին վերաբերող հարցերում ստիպված է շարժվել դրանց թելադրանքով։
Իսկ տնտեսական պատճառը, Մակարյանի դիտարկմամբ, կարող է լինել Հայաստանի արտահանումների հաշվին սեփական արտահանումը խթանելու ցանկությունը։
«Վրաստանի ալկոհոլային խմիչքների արտահանումը կազմում է շուրջ 250 մլն դոլար, Հայաստանինը` մոտ 300 մլն։ Մերը հիմնականում կոնյակն է, իրենցը` գինին։ Եթե մենք արտահանում ենք 30-35 մլն և ավելի շիշ կոնյակ, Վրաստանն արտահանում է ընդամենը 1.4-1.5 մլն շիշ, այսինքն` 22 անգամ պակաս։ Ընդ որում, հայկական կոնյակի խմբաքանակների արտահանման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով` Վրաստանը միաժամանակ նաև մեր կոմերցիոն գաղտնիքներն է ուսումնասիրում` թե որ կոնյակի գործարանը ինչ գնով, ինչ փաստաթղթով, ռուսական որ ֆիրմային ինչքան կոնյակ է մատակարարում, որոշ դեպքերում նույնիսկ կոնյակն են լաբորատոր փորձաքննության ենթարկում, իմանում են կոնյակի բաղադրությունը։ Դրանով կոմերցիոն գաղտնիք են գողանում մեզանից»,– նշում է Մակարյանը։
Ավելին` նա չի բացառում, որ հայ արտադրողների կոմերցիոն գաղտնիքը կարող է հայտնվել ոչ միայն Վրաստանի, այլ նաև Ադրբեջանի ձեռքում, ինչի արդյունքում այդ երկրների արտադրողները հնարավորություն կստանան գրավել հայ արտադրողների տեղը արտաքին շուկաներում։
Հայաստանի կոնյակ արտադրողների հետ շփումների արդյունքում Գագիկ Մակարյանն արձանագրում է, որ հայաստանյան գործարաններից շատերն այսօր իրենց պատրաստի արտադրանքը չեն արտահանում, որպեսզի բեռնատարները ստիպված չլինեն անորոշ ժամանակով կանգնած մնալ Վրաստանի տարածքում։ Իսկ որոշ գործարաններ նույնիսկ արտադրությունն են դադարեցրել, աշխատողներին ուղարկել տուն` մինչև խնդրի կարգավորումը։ Մինչդեռ 4 ամսից խաղողի նոր բերքի մթերման ժամանակն է, որի ապագան ևս այս պահին անորոշ է։
«Եթե այսպես շարունակվի, կոնյակագործները շատ հնարավոր է` մթերում չիրականացնեն, քանի որ իրենց արտադրանքը մնում է պահեստներում ու չի իրացվում»,– նկատում է Մակարյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունը պարտավոր է պետական մակարդակով լուծել խնդիրը, անգամ դիմել ԱՀԿ–ին և պաշտոնական դիրքորոշում պահանջել վրացական կողմի պահվածքի վերաբերյալ։
Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։
Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։
Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.
-
2025-06-22 09:59
Иран не намерен останавливать развитие ядерной промышленности после ударов по ряду ядерных объектов в исламской республике, ожидает, что международное сообщество осудит эти удары, говорится в заявлении Организации по атомной энергии Ирана (ОАЭИ).
-
2025-06-22 09:57
США при ударах по ключевому ядерному объекту Ирана в Фордо, который находится глубоко под землей, использовали шесть противобункерных бомб GBU-57, которые были сброшены с бомбардировщиков B-2, сообщает Fox News со ссылкой на свои источники.