ՆԳՆ․ Տուգանային հրապարակ է տարվել 109 ավտոմեքենա, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ
Ոստիկանությունն այսօր արդեն հայտնաբերել է շուրջ 80 ավտոմեքենա, որոնց ղեկին անչափահաս է եղել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց` նշելով, որ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ավելի քան 1500 կրթական հաստատություններում ավելի քան 60 հազար շրջանավարտների համար հնչում է Վերջին զանգը: Ավարտական դասարաններում անցկացվում է «Վերջին դաս» միջոցառումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.