Լավրովը նշել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման պայմանները
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պարտադիր պայման է Հայաստանի կողմից այժմ մշակվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական իրականացման համար՝ «իր տարածքը, իր լոգիստիկ հնարավորությունները համամայրցամաքային մեծ գործընթացներում ներառելու» ձգտմամբ։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Այս կապակցությամբ նա կողմ է, որ «բոլոր ենթակառուցվածքային նախագծերը զարգանան, որպեսզի, ինչպես ասում են չինացի բարեկամները, հազարավոր ու միլիոնավոր ծաղիկներ բացվեն», սակայն այս ծրագրերի կյանքի կոչման համար, ըստ նրա, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից բացի, «անհրաժեշտ է, իհարկե, նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը»։
«Հակամարտությունների հաղթահարումը և այդ հակամարտությունների հետևանքով սահմանված տրանսպորտային ու տնտեսական կապերի արգելքների վերացումը էականորեն կբարձրացնեն և՛ մայրցամաքի այս հատվածի, և՛ մեր ամբողջ մայրցամաքի մրցունակությունը»,- ընդգծել է Լավրովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.