ՌԴ-ն ռազմական պատասխան է պատրաստում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների դիմաց
Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Կիևի ռեժիմի զանգվածային ահաբեկչական հարձակումներին։ Ի տարբերություն ուկրաինական կողմի՝ որպես թիրախ կընտրվեն միայն ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներն ու ձեռնարկությունները։ Այս հայտարարարությունն արել է ՌԴ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ մայիսի 20-ից 23-ը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ գրոհ՝ ոչնչացնելով ավելի քան 1100 սարք։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ Դոնբասում։
«Ուկրաինական բանակի գործողությունների նպատակը ռուս-ուկրաինական բանակցությունների և ստամբուլյան պայմանավորվածությունների խափանումն է, այդ թվում՝ ռազմագերիների լայնածավալ փոխանակումը կանխելը»,– ասված է հայտարարությունում։
Մոսկվան ընդգծել է, որ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման ուղիների կառուցողական որոնմանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի տարածքում անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու նախաձեռնության մասին՝ սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.